Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է «Չելսիի» նոր ձեռքբերման մասին

Լիսաբոնի «Սպորտինգի» 17-ամյա պաշտպան Ջովանի Կենդան բուժզննում է անցել Լոնդոնի «Չելսիում»։

Ֆուտբոլիստն արդեն պատրաստ է պայմանագիր կնքել լոնդոնյան ակումբի հետ, կողմերը լիովին համաձայնեցրել են բոլոր կետերը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Կենդան 43 հանդիպում է անցկացրել բոլոր ակումբային մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 մլն եվրո։