Վիրջիլ վան Դեյկը կարող է տեղափոխվել սաուդյան թիմ

«Ալ-Հիլալը» ավելի քան 20 միլիոն եվրոյի նախնական առաջարկ է արել «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկի համար։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մտածում է իր ապագայի մասին և դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ նախընտրելով կենտրոնանալ մրցաշրջանի ավարտի, մասնավորապես՝ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչի վրա, որը կայանալու է մարտի 16-ին «Նյուքասլի» հետ, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի հաջորդ տիտղոսին մոտենալուն։

Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։