«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն սովոր է խաղալ աջ պաշտպանի դիրքում։
Նախկինում մամուլում պարբերաբար խոսվում էր ֆրանսիացու դժգոհության մասին ոչ հիմնական դիրքում խաղալուց։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիացի պաշտպանը վերջապես տեղավորվել է աջ պաշտպանի դերում և մտադիր է շարունակել զարգանալ որպես այդ դիրքում ֆուտբոլիստ։
Նշվում է, որ Կունդեն նույնիսկ հաճույք է ստանում եզրում խաղալուց և հույս ունի դառնալ աշխարհի լավագույն աջ պաշտպանը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։