Դանի Օլմոն հայտնել է, որ կարող էր հանդես գալ Խորվաթիայի հավաքականում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վերհիշել է, թե ինչպես կարող էր ներկայացնել Խորվաթիայի հավաքականը։

Իսպանացի ֆուտբոլիստը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Զագրեբի «Դինամոյում», որտեղ 2014 թվականին տեղափոխվել է «Բարսելոնայի» ակադեմիայից։

«Ես իսպանացի եմ և միշտ ինձ իսպանացի եմ զգացել։ Խորվաթիայում ցանկանում էին, որ ես ստանամ տեղի քաղաքացիություն և խաղամ Խորվաթիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի առաջնությանը։ Նրանք ինձ երաշխիքներ տվեցին ապագայի համար, բայց ես գիտեի, որ մի օր այս հնարավորությունը կունենամ Իսպանիայում»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը ֆուտբոլիստը «Լայպցիգում» չորս ու կես տարի խաղալուց հետո վերադարձավ «Բարսելոնա»։