Diario Sport․ «Բարսելոնայի» դարպասապահը կլքի թիմը

«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լա Լիգայի երկու ակումբներ։ Խոսքը «Բետիսի» ու «Սելտայի» մասին է։

Ընթացիկ մրցաշրջանում Պենյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ բաց թողնելով 25 գոլ և վեց անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։

Պենյայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։