«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռաֆինյայի վերաբերյալ

«Բարսելոնան» մտադիր է իր թիմում պահել բրազիլացի վինգեր Ռաֆինյային, ով այս մրցաշրջանում ֆենոմենալ խաղ է ցուցադրում։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ամառային տրանսֆերային պատուհանի բացումից առաջ նշել է իր առաջնահերթ թիրախը։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռաֆինյայի հետ, որպեսզի պաշտպանվի ֆուտբոլիստին կորցնելուց։

Այս մրցաշրջանում 28-ամյա Ռաֆինյան 41 խաղում դարձել է 27 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ռաֆինյայի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։