«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ռեալ-Սոսյեդադի» դեմ պատասխան խաղում (4:1) հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ թիմը պետք է օգնի Ֆերնանդեշին նվաճել տիտղոսներ, քանի որ նա արժանի է դրան:
«Ես արժանի եմ նույնը, ինչ իմ թիմակիցները: Մենք բոլորս նույն նավակի մեջ ենք, ես ոչ մեկից չեմ տարբերվում։ Ինչքան էլ գոլ ու գոլային փոխանցում ունենաս, դա ոչինչ չի փոխում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք որ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Լիոնի» հետ: