Նիկո Ուիլյամսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի:

Ինչպես հայտնի է, 22-ամյա ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված են «Բարսելոնան» և «Արսենալը»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը, Ուիլյամսը վաղուց է հայտնվել «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, և մյունխենյան ակումբը պատրաստ է գալիք ամառ պայքարել «Ատլետիկի» աստղի համար:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը իսպանական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, որի գնման կետը կազմում է 60 միլիոն եվրո: