Ռոբերտո Մանչինին մոտ օրերս կարող է գրանդ ակումբ գլխավորել

«Յուվենտուսը» մոտ օրերս կարող է մարզչական փոփոխություն կատարել, եթե թիմը վատ հանդես գա «Ֆիորենտինայի» դեմ առաջիկա խաղում։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբը Տիագու Մոտայից բաժանվելու դեպքում ժամանակավոր և մշտական ​​մարզչի տարբերակներ է մշակում։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» գլխավոր թեկնածուն Ռոբերտո Մանչինին է։ «Ծեր սինյորան» արդեն կապի մեջ է իտալացու հետ, ով Սաուդյան Արաբիայի հավաքականից հեռանալուց հետո առանց աշխատանքի է։

«Յուվենտուսի» թեկնածուների ցուցակում Մանչինին առաջ է անցել Ջան Պիերո Գասպերինիից, Չավիից, Իգոր Տյուդորից, Ստեֆանո Պիոլիից և Անտոնիո Կոնտեից։