«Բարսելոնան» հայտարարություն կտարածի Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ:

Ինչպես բազմիցս հայտնել են իսպանական լրատվամիջոցները, ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգվել է ավտոմատ կերպով, երբ նա ընթացիկ մրցաշրջանում որոշակի թվով հանդիպումներ անցկացրեց:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, մարտ ամսվա միջազգային ընդմիջումից հետո «Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն կտարածի հարձակվողի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականի ամառ երկարաձգելու մասին։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրած 39 խաղում դարձել է 34 գոլի հեղինակ։