«Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի հետ:
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, «Արսենալը» արդեն կապ է հաստատել Սանեի գործակալի հետ։
Նշվում է, որ «զինագործների» առաջնահերթ տարբերակը հարձակման եզրը ուժեղացնելու համար մնում է «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում Սանեն անցկացրած 34 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: