«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել մի քանի ամիս առաջ, սակայն ֆուտբոլիստի գրանցումը չի ավարտվել։
Մարտինեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Նա ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։