«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալ-Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1):
«Լավ խաղ ստացվեց: Առկա էր ֆիզիկական պատրաստվածություն: Իսպանիայում ֆուտբոլիստները զգում էին, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ, և ամբողջ շաբաթվա ընթացքում թիմը զգում էր, որ պատրաստ է դրան:
«Լիոնի» հետ այլ կերպ կլինի, քանի որ նրանք խաղում են այնպիսի առաջնությունում, որը ֆիզիկապես նույնքան հզոր է, որքան մերը: Պետք է հաղթանակի այլ ուղիներ գտնենք, և մենք պատրաստ կլինենք դրան»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Լիոնի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին, իսկ պատասխանը՝ 17-ին։