Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում և չի կարողացել ավարտել հանդիպումը։
Ինչպես հայտնում է Diario AS-ը, ֆուտբոլիստը բուժզնման է ենթարկվել, որը հաստատել է 2-րդ կարգի մկանային վնասվածք ձախ ազդրի հատվածում:
Ֆրանսիացին շարքից դուրս կմնա երեքից չորս շաբաթով:
Նշենք, որ Մենդին բաց կթողնի «Վիլյառեալի» դեմ շաբաթ օրը կայանալիք հանդիպումը, ինչպես նաև «Լեգանեսի» և «Ռեալ-Սոսյեդադի» դեմ խաղերը։
Եթե ֆուտբոլիստի ապաքինումը հետաձգվի, նա ռիսկի է դիմում բաց թողնել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալի» դեմ առաջին հանդիպումը: