«Նյուքասլը» նոր մարզադաշտ կկառուցի

«Նյուքասլը» կկառուցի նոր 65.000 տեղանոց մարզադաշտ:

Անգլիական ակումբի ղեկավարությունը մտածում էր ընդլայնելու իրենց ներկայիս 52,000 տեղանոց «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտը, սակայն ի վերջո որոշեցին կառուցել նոր մարզադաշտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

«Նյուքասլը» «Սենտ Ջեյմս Պարկում» հանդես է գալիս 133 տարի: Ակումբը կշարունակի այնտեղ հյուրընկալել մրցակիցներին, մինչ կկառուցվի նոր մարզադաշտը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի վաղ հայտարարել էր նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերի մասին: