Հայտնի են Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

Կայացան Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները, որի արդյունքում հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր զույգերը:

Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի բոլոր զույգերը ստորև.

«Բոդո-Գլիմտ» – «Լացիո»

«Թոթենհեմ» – «Այնտրախտ»

«Ռեյնջերս» – «Ատլետիկ»

«Լիոն» – «Մանչեսթեր Յունայթեդ»

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին կկայանան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները, իսկ պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 17-ին: