EUROPA LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»․ այլ արդյունքներ

Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով։

Խաղի առաջին երեք գոլերը խփվեցին 11 մետրանոցներից։ 10-րդ րոպեին Միկել Օյարսաբալը առաջ մղեց բասկերին, իսկ 16-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը պատասխանեց՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ 50-րդ րոպեին պորտուգալացին կրկին 11 մետրանոցից աչքի ընկավ, իսկ 87-րդ րոպեին նա հեթ-տրիկ ձևակերպեց։ Ավելացրած ժամանակի ընթացում Դիոգու Դալոտը 4-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը։

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվ:

Մանկունյանցիների հետ միասին 1/4 եզրափակչի ուղեգրեր ստացան նաև «Թոթենհեմը», «Լիոնը», «Այնտրախտը», «Ատլետիկը», «Լացիոն», «Բուդյո Գլիմտը» և «Ռեյնջերսը»:

«Թոթենհեմ» – «ԱԶ Ալկմար» 3-1 (0-1)
«Լիոն» – «Ստյաուա» 4-0 (3-1)
«Ատլետիկ» – «Ռոմա» 3-1 (1-2)
«Այնտրախտ» – «Այաքս» 4-1 (2-1)
«Լացիո» – «Վիկտորիա Պլզեն» 1-1 (2-1)
«Օլիմպիակոս» – «Բուդյո Գլիմտ» 2-1 (0-3)
«Ռեյնջերս» – «Ֆեներբախչե» 0-2 (3-1), 11մ. հարվածաշարով՝ 3-2: