Նոր տեղեկություն Ինյիգո Մարտինեսի ապագայից

Ինյիգո Մարտինեսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կատալոնական ակումբը 33-ամյա պաշտպանի հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Ինյիգոն հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2023 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ խփելով 3 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։