Opta․ Չեմպիոնների Լիգայի ֆավորիտների վարկանիշային աղյուսակը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ավարտից հետո Opta հանրահայտ վերլուծական կենտրոնը հաշվարկել է թիմերի՝ մրցաշարում հաղթելու հնարավորությունները։

Պարզվել է, որ «ականջավոր» գավաթը նվաճելու ամենամեծ հնարավորությունն ունի «Բարսելոնան»՝ 20,4%: ՊՍԺ-ն երկրորդ տեղում է՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթը նվաճելու հավանականությունը 19,3% է: Լավագույն եռյակը եզրափակում է «Արսենալը»՝ 16,8 տոկոս։

Հաջորդում են «Ինտերը» (16.4%), «Ռեալը» (13.6%), «Բավարիան» (9.7%), «Աստոն Վիլան» (2.8%) և «Բորուսիան» (1%): Նշենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։