«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջիկա հանդիպումների մասին։
«Սա յուրահատուկ և գեղեցիկ հանդիպում է լինելու: Ավելի ուշ ժամանակ կունենամ մտածելու այդ մասին: Այդ ընթացքում մենք պետք է վերականգնվենք։
Ես դիտել եմ ՊՍԺ-Լիվերպուլ հանդիպումը և շատ ուրախ եմ ընկերներիս համար»,- Ասենսիոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։