Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստներից կազմված թիմը

Երեքշաբթի և չորեքշաբթի կայացան Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները։

Այս շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, ով երկու 11 մետրանոց ետ մղեց և օգնեց թիմին դուրս գալ 1/4-րդ եզրափակիչ։

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա թիմը։

Ջանլուիջի Դոննարումմա (ՊՍԺ), Դենզել Դյումֆրիս (Ինտեր), Էմրե Չան (Բորուսիա), Ռաուլ Ասենսիո (Ռեալ), Նունո Մենդեշ (ՊՍԺ) – Պեդրի (Բարսելոնա), Ռոդրիգո Դե Պոլ (Ատլետիկո), Մարկո Ասենսիո (Ասթոն Վիլա) – Ռահիմ Ստերլինգ (Արսենալ), Մաքսի Բայեր (Բորուսիա), Հարի Քեյն (Բավարիա):

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 8-ին և 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 15-ին և 16-ին։