«Բավարիայի» ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ

«Բավարիայի» ֆուտբոլիստ Յոզուա Կիմիխը երկարաձգել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։

Ակումբը հայտարարել է, որ 30-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։

Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ «Բավարիայի» կազմում Կիմիխն ութ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, իսկ 2019/20 մրցաշրջանում հաղթել է նաև Չեմպիոնների լիգան։