Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը «Նյուքասլի» դեմ, որը կկայանա այս կիրակի՝ մարտի 16-ին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կոճի վնասվածք է ստացել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ, որն ավարտվել է փարիզյան թիմի հաղթանակով՝ 1։0 (11 մետրանոցներ՝ 4:1)։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։