«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը վերադարձել է խաղադաշտ:
Ինչպես հայտնել է մանկունիանցիների մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը վնասվածքից հաջող վերականգնումից հետո մարզվում է ընդհանուր խմբի հետ։
Նշենք, որ Մեյսոնը վնասվածք էր ստացել դեռ 2024թ. Դա տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կայացած դերբիում «Մանչեսթեր Սիթիի» դեմ «կարմիր սատանաների» խաղում։ Դրանից հետո նա չի խաղացել։
Մաունթը «Մանչեսթեր Յունայթեդում» է մեկուկես տարի, սակայն խաղացողը պարբերաբար վնասվածքներ է ստանում։ Այս մրցաշրջանում «Չելսիի» սանը բոլոր մրցաշարերում միայն 12 հանդիպում է անցկացրել խաղադաշտում՝ առանց գոլ խփելու: