Ռուբեն Ամորիմը խոսել է նոր մարզադաշտ կառուցելու «Մանչեսթեր Յունայթեդի» ծրագրերի մասին։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր 100.000 հանդիսականի համար նախատեսված նոր ասպարեզ կառուցելու մասին։ Շինարարության արժեքը գնահատվում է 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
«Սա զարմանալի մարզադաշտ է: Սա ապագան է, այն կկառուցվի հինգ տարի հետո, ուստի մենք պետք է կենտրոնանանք ներկայի վրա։
Ես կենտրոնացած եմ «Օլդ Թրաֆորդում» ինչ-որ բան նվճելու վրա»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: