«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնական հարձակվող ձեռք բերել։
Ինչպես հայտնում է Cadena SER-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի ծառայություններով։
Միևնույն ժամանակ, կատալոնական ակումբը ստիպված կլինի դիմակայել մրցակցությանը, քանի որ 21-ամյա Շեշկոն հետաքրքրված է այլ ակումբներով, այդ թվում՝ «Արսենալով»։
Ընթացիկ մրցաշրջանում սլովենացին 35 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։