Լուիս Էնրիկե․ «Մենք ցույց տվեցինք, որ սիրում ենք ֆուտբոլ խաղալ՝ անկախ մարզադաշտից կամ մթնոլորտից»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է իր թիմի հաղթանակը «Լիվերպուլի» հետ արտագնա պատասխան խաղում 1։0 հաշվով (4։1 11 մետրանոցներ) ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում։

«Դժվար էր գնդակ պահելը։ Բայց մենթալիտետի, բնավորության և հատկապես Դոննարումայի շնորհիվ մենք կարողացանք հաղթել։ Մենք ցույց տվեցինք, որ սիրում ենք ֆուտբոլ խաղալ՝ անկախ մարզադաշտից կամ մթնոլորտից»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Նշենք, որ երկխաղյա դիմակայությունում 1։1 (4։1 11 մետրանոցներ) հաղթանակի շնորհիվ ֆրանսիական ակումբը դուրս եկավ եվրագավաթների գլխավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ։