«Ինտերի» գլխավոր մարզչի Սիմոնե Ինձագին անցկացնում է իր 200-րդ հանդիպումը միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «ներաձուրիները» տանը ընդունել են հոլանդական «Ֆեյենորդին»։
Ինչպես հայտնում է Opta-ն, Ինձագին «Ինտերի» հինգերորդ մարզիչն է 1929/30 մրցաշրջանից ի վեր, ով թիմի ղեկին հասել է 200 հանդիպման նշագծին։ Նախկինում դրան հասել էին Հելենիո Էրերան (368), Ռոբերտո Մանչինին (303), Ջովանի Տրապատոնին (233) և Էուջենիո Բերսելինին (207)։