Առնե Սլոտը ՊՍԺ-ին անվանել է աշխարհի ամենահարուստ ակումբը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից առաջ։ Առաջին խաղում փարիզեցիները պարտվել են 0։1 հաշվով։

«Եկեք անկեղծ լինենք, մենք խոսում ենք աշխարհի ամենահարուստ ակումբի մասին, երբ խոսում ենք ՊՍԺ-ի մասին։ Հնարավոր է, որ ավելի հարուստ ակումբ լինի, բայց Լուիս Էնրիկեն այնտեղ հիանալի աշխատանք է կատարում։ ՊՍԺ-ն մեծ տպավորություն թողեց ինձ վրա առաջին խաղում»,- Սլոտի խոսքերն է մեջբերում անգլիական Liverpool Echo-ն։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլն ավարտել է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում և մասնակցել փլեյ-օֆֆի հանդիպումներին։ «Լիվերպուլը» գլխավորեց ընդհանուր աղյուսակը և ստացավ 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր։