«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլը, մերսիսայդցիների ավագը գիտի, որ եվրոպական ֆուտբոլի մեծ անունները հետաքրքրված են իր հետ պայմանագիր կնքելու հարցում։ Մադրիդի «Ռեալը», «Ատլետիկոն» և Մյունխենի «Բավարիան» ակտիվորեն հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 309 հանդիպում՝ դառնալով 26 գոլի հեղինակ։
Հոլանդացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։