Մադրիդի «Ռեալը» թիմի 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչին փոխարինող է գտել։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյոյին։ Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ 25-ամյա պորտուգալացին ոչ միայն կերտասարդացնի կազմը, այլև հիանալի կտեղավորվի խաղային համակարգում։
Նշվում է, որ ՊՍԺ-ն չի ցանկանում բաժանվել Վիտինյայից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ Վիտինյոյի գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։