Անգլիական թիմը հետաքրքրված է «Պորտուի» 20-ամյա հարձակվողով

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Պորտուի» 20-ամյա կենտրոնական հարձակվող Սամու Օմորոդիոնի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Give me Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաները» կարող են ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին։

Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն կունենա ակտիվացնել 84 միլիոն ֆունտ ստեռլինգ (99 միլիոն եվրո) ազատման կետը։

Հիշեցնենք, որ 20-ամյա հարձակվողը «Պորտու» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2024 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։