Մի շարք ֆուտբոլիստներ ամռանը կարող են լքել «Լիվերպուլը»

«Լիվերպուլը» մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոփոխել թիմի կազմը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը կարող են լքել դարպասապահ Կևին Կելեհերը, կիսապաշտպաններ Վատարու Էնդոն և Հարվի Էլիոթը, ինչպես նաև հարձակվողներ Ֆեդերիկո Կիեզան և Դիոգո Ժոտան։

Սպասվում են նաև մի քանի նոր ձեռքբերումներ։

«Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Առնե Սլոտի թիմը 29 խաղից ունի 70 միավոր և մոտակա մրցակցից առաջ է 15 միավորով։