Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե որ մրցաշարում կնախընտրեր հաղթել՝ Պրեմիեր Լիգան, թե Չեմպիոնների Լիգան։
«Ես շատ բախտավոր եմ, որովհետև պետք չէ ընտրել, ոչ ոք ինձ չի դրել այդ դիրքում։ Մրցաշրջանի սկզբում մենք ունենք չորս մրցաշար, մենք մասնակցում ենք բոլոր չորսին և տեսնում ենք, թե ինչ կլինի»,- Արտետայի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Արսենալը» կմրցի ՊՍՎ-ի հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «զինագործների» ջախջախիչ հաղթանակով՝ 7։1 հաշվով։ «Արսենալը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 15 միավորով հետ մնալով առաջատար «Լիվերպուլից»։