Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport պարբերականը Պիոլին կարող է փոխարինել Տիագու Մոտային «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում
Թուրինյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է Տիագու Մոտային պաշտոնանկ անելու հնարավորությունը, բայց եթե դա տեղի ունենա մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը (հունիսի 14), ակումբն անմիջապես կնշանակի լիարժեք մարզիչ, ով կաշխատի 2025/26 մրցաշրջանում։
Նրան փոխարինելու հավանական թեկնածուներից են Ստեֆանո Պիոլին, Անտոնիո Կոնտեն, Ջան Պիերո Գասպերինին և Ռոբերտո Դե Զերբին: