Ջիմ Ռեթքլիֆը պատմել է, թե ինչպես է Ալեքս Ֆերգյուսոնին հայտնել աշխատավարձի վճարումը դադարեցնելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը պատմել է, թե ինչպես է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, որ պատրաստվում է դադարեցնել աշխատավարձի վճարումը։

«Ես հանդիպեցի Ֆերգյուսոնին և ասացի նրան, որ ակումբն ավելի շատ է ծախսում, քան վաստակում է։

Ասացի, որ մենք ֆինանսական խնդիրներ կունենանք, և մենք չենք կարող մեզ թույլ տալ շարունակել նրան տարեկան 2 միլիոն ֆունտ վճարել», — Ռեթքլիֆի խոսքերն է մեջբերում BBC-ն։