Խաբի Ալոնսոն և «Բայերը» քամբեքի են պատրաստվում

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է «Բավարիայի» հետ դիմակայությունում 1/4-րդ եզրափակիչ անցնելու հավանականության մասին։

Խաբի Ալոնսոն ասել է, որ իր թիմը և երկրպագուները պետք է հավատան, որ կարող են դա անել՝ առաջին հանդիպմանը 0։3 հաշվով զիջելուց հետո:

«Առաջին քայլը՝ հավատալն է։ Մեր և երկրպագուների համար, ովքեր գալիս են մարզադաշտ։ Նրանք պետք է առաջին իսկ վայրկյանից հավատան, որ մենք ունակ ենք դա անել:

Մեզ համար սա այլ հարթության հանդիպում է, այն կարող է երկար մնալ մեր պատմության մեջ, եթե մենք հանդես գանք ագրեսիվ, մեծ սրտով, կրքով, ինտենսիվությամբ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։