Արնե Սլոտը գնահատել է Լուիս Էնրիկեի աշխատանքը

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը խոսել է Չեմպիոնների Լիգայում իրենց մրցակից ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեի մասին։

«Ես մեծ հաճույքով հետևում էի Լուիս Էնրիկեի «Բարսելոնային», եթե, իհարկե, նրանք մեր դեմ չէին խաղում։ Չավի, Ինիեստա։ Բայց հիմա նրա տրամադրության տակ են Վիտինյան ու Նևեշը, արագ հարձակվողներ, և պաշտպաններ, որոնք ակտիվորեն միանում են գրոհներին։ Նրանք ավելի հաճախ են ռոտացիա անում, ինչը մեր խաղն էլ ավելի դժվար է դարձնում», – ասել է Արնե Սլոտը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով մերսիսայդցիների հաղթանակով։