Լամին Յամալ․ «Պետք է անտեսեք դա և շարունակեք առաջ շարժվել»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է «Սանտիագո Բեռնաբեուում» ստացած վիրավորանքների մասին։

«Երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, գուցե նրան այդպես են դաստիարակել կամ ճիշտ արժեքներ չեն տվել: Ուստի ես կարծում եմ, որ դուք պետք է անտեսեք դա և շարունակեք առաջ շարժվել», – ասել է իսպանացի հարձակվողն, ով երկու խաղում երկու գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։