«Ինտերը» բանակցություններ կսկսի Մադրիդի «Ռեալի» հետ

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասով, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը մտադիր է տրանսֆերի առաջնահերթ գնման առաջարկ նախաձեռնել 9 միլիոն եվրոյով։ Դրանից հետո Միլանի «Ինտերը» բանակցություններ կսկսի «Ռեալի» հետ։

Նշենք, որ այս մրցաշրջանում Պասը դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։