Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է մոտ ապագայում սկսել «Օլդ Թրաֆորդին» փոխարինող նոր մարզադաշտի կառուցումը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիների ղեկավարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա մոտ ժամանակներս։ Նոր մարզադաշտը պետք է ունենա 100 հազար նստատեղ։
«Նորման Ֆոսթերը՝ մանկունիացի և աշխարհի մեծագույն ճարտարապետներից մեկը, իսկապես ստեղծել է «Մանչեսթեր Յունայթեդի» ապագայի համար կառուցվելիք մարզադաշտի դիզայնը:
Երեքից հինգ տարի հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի աշխարհի ամենաշահութաբեր ակումբը, նրանք կունենան աշխարհի ամենանշանավոր մարզադաշտը, եթե մենք կարողանանք իրականացնել մեր ծրագիրը և սկսենք նվաճել գավաթներ», — աղբյուրը մեջբերում է ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆի խոսքերը։