Կրիշտիանու Ռոնալդուն 30 տարեկան դառնալուց հետո ավելի շատ գոլ է խփել, քան նախկինում

Կրիշտիանու Ռոնալդուն 30 տարեկան դառնալուց հետո ավելի շատ գոլ է խփել, քան նախկինում։
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ալ Նասրը» հաղթել է իրանական «Էսթեղլալին» (3:0):

Պորտուգալացին խաղի 27-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ դարպասը գրավելով պանենկայով։ Գոլը 927-րդն էր 40-ամյա հարձակվողի կարիերայում։

Այսպիսով, Ռոնալդուն այժմ իր 30-ամյակից առաջ ունի 463 գոլ, իսկ հետո՝ 464։