Պոլ Պոգբան այսօրվանից կարող է խաղադաշտ դուրս գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել էր արգելված նյութեր օգտագործելու համար։ Ֆրանսիացի կիսապաշտպանը կարող է խաղադաշտ վերադառնալ մարտի 11-ից։

Փորձառու խաղացողը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Պոգբայի հավակնորդներից մեկը «Մարսելն» է։ Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ինտեր Մայամին»:

Ինքը՝ խաղացողը, հետաքրքրված է Եվրոպայի բարձրագույն լիգաների ակումբներից մեկը տեղափոխվելով: Կիսապաշտպանի վերջին թիմը եղել է Թուրինի «Յուվենտուսը»: Կողմերը դադարեցրել են համագործակցությունը նախորդ տարվա աշնանը։