Քրիստիան Էրիկսեն. «Ես գրեթե համոզված եմ, որ նա հաջողության կհասնի»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հայտնել է, թե ինչ է սպասում իր թիմակից Ռասմուս Հոյլունդից։

«Ես գրեթե համոզված եմ, որ Հոյլունդը հաջողության կհասնի։ Նա աշխատասեր տղա է և շատ է տխրում, երբ գոլ չի խփում։ Բայց դուք կարող եք նշել թիմի այլ տասը ֆուտբոլիստների, ովքեր բավականաչափ գոլ չեն խփում»,- Էրիկսենի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Նշենք, որ 22-ամյա հարձակվողը 20 հանդիպում անընդմեջ գոլի հեղինակ չի դարձել։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Հոյլունդը 37 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։