«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ թոփ ակումբում։ Հոլանդացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Լրագրող Գրեհեմ Բեյլի խոսքերով, մերսիսայդցիների ավագը գիտի, որ եվրոպական ֆուտբոլի մեծ անունները հետաքրքրված են իր հետ պայմանագիր կնքելու հարցում։ Մադրիդի «Ռեալի», «Ատլետիկոյի» և Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները ներկա են գտնվել Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ – «Լիվերպուլ» վերջին հանդիպմանը։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 309 հանդիպում՝ դառնալով 26 գոլի հեղինակ։
Աստղային կենտրոնական պաշտպանը հուլիսին կդառնա 34 տարեկան։