Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։
Առաջին հանդիպմանը «Բայերը» պարտվել է 0։3 հաշվով։
«Առաջին քայլը հավատքն է։ Մենք և երկրպագուները, ովքեր գալիս են մարզադաշտ։ Նրանք պետք է առաջին իսկ վայրկյանից հավատան, որ մենք ունակ ենք դա անել։ Մեզ համար սա այլ հարթության խաղ է, այն կարող է երկար մնալ մեր անհատական պատմության մեջ։ Եթե մենք խաղանք մեծ սրտով, կրքով, ագրեսիվությամբ, ինտենսիվությամբ և սառը գլխով։ Մենք գիտենք, թե որքան դժվար է, բայց երբեմն բարդ իրավիճակը ինչ-որ էպիկական բան է ստեղծում»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ «Բայեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա մարտի 11-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։