«Յուվենտուսը» որոշում է կայացրել գլխավոր մարզչի վերաբերյալ

«Յուվենտուսը» չի ծրագրում պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Տիագու Մոտային մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Մարզչի հնարավոր հեռացման մասին լուրերը կրկին ակտիվացան Ա Սերիայում «Յուվենտուսի» «Ատալանտայից» կրած խոշոր պարտությունից հետո (0։4)։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, «Յուվենտուսը» չի դիտարկում մրցաշրջանի ընթացքում Մոտայի պաշտոնանկության հնարավորությունը։ Մարզչի հետ հետագա համագործակցության մասին որոշումը կկայացվի մրցաշրջանի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Տիագո Մոտան «Յուվենտուսը» գլխավոր է անցած ամառ՝ պայմանագիր կնքելով մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։