«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» ցանկանում է 27-ամյա ֆուտբոլիստին տեսնել իր շարքերը։ Կատալոնական ակումբը բրազիլացուն դիտարկում է որպես հոլանդացի Ֆրենկի դե Յոնգի փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից։
Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 27 հանդիպում, դարձել երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։