«Ինտերի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել․ հայտնի են մանրամասները

«Ինտերի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին լուրջ վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղում (3։2)։

30-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին, սակայն երեք րոպե անց փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Զիելինսկին սրունքի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկուկես-երկու ամիս։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 33 խաղում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։