Անդրեյ Լունինը բղավել է Լուկա Մոդրիչի և Օրելիեն Չուամենիի վրա

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը էմոցիոնալ է արձագանքել երեկ՝ մարտի 9-ին, «Ռայո Վալեկանոյի» հետ Լա Լիգայի հանդիպման ընդմիջմանը իր թիմի ֆուտբոլիստների խաղին։

Լունինը գոլ է բաց թողել առաջին կեսի վերջին վայրկյաններին՝ 45+2-րդ րոպեին: Ուկրաինացի դարպասապահը զայրացել է, որ թիմակիցները թույլ են տվել հակառակորդ խաղացողներին բազմաթիվ հարվածներ կատարել, այս մասին հաղորդում է Defensa Central-ը։

«Դուք պետք է արգելափակեք այս հարվածները»,- առաջին խաղակեսից հետո հանդերձարանում բղավել է Լունինը՝ Լուկա Մոդրիչի և Օրելիեն Չուամենիի վրա։

Հիշեցնենք, որ հանդիպումն ի վերջո ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ մադրիդյան թիմի։ Գոլերի հեղինակ են դարձել Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը: